
⚖️«ԼԵԳԱԼ ՍԻ» իրավաբանական ընկերությունը արդեն 5 տարի է իր գործունեությունն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում: Թիմային աշխատանքի շնորհիվ Ընկերությունը հասցրել է գրանցել մի շարք հաջողություններ իրավունքի բոլոր բնագավառներում և ունի բազմաթիվ հաղթանակներ ՀՀ դատական ատյաններում: Ընկերության աշխատանքի արդյունավետության հիմնական գրավականը կայանում է նրանում, որ Ընկերության իրավաբանները և փաստաբանները յուրաքանչյուր գործի ցուցաբերում են պատասխանատու և անհատական մոտեցում: Ցանկացված արդյունքը ապահովվում է թիմային աշխատանքի շնորհիվ, որն էլ հանդիսանում է գերակա առավելությունը Ընկերությանը դիմած յուրաքանչյուր անձի համար: «ԼԵԳԱԼ ՍԻ» իրավաբանական ընկերությունը տրամադրում է իրավաբանական ծառայություններ՝ քաղաքացիական, քրեական, վարչական, ընտանեկան, աշխատանքային, հարկային և մաքսային իրավունքի ոլորտներում, ապահովում է ներկայացուցչություն ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, տրամադրում է իրավաբանական աջակցություն սնանկության գործընթացում, գույքային վեճերով, ժառանգություն ընդունելու հետ կապված խնդիրներով, քաղաքացիության և կացության կարգավիճակի ստացման հարցերով, տրամադրում է գրավոր և բանավոր իրավաբանական խորհրդատվություն, կազմում է դիմումներ, բողոքներ, հայցադիմումներ, գանգատներ և այլ իրավաբանական բնույթի փաստաթղթեր: Ձեր իրավունքների պաշտպանությունը կարող եք վստահել «ԼԵԳԱԼ ՍԻ» իրավաբանական ընկերությանը:

