Ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել փաստաբանի․
փաստաբանի ծառայություններ Երևանում, իրավաբանական հորհրդատվություն, իրավաբանի օգնություն, LEGAL C

Շատերը կարծում են, թե փաստաբանին դիմում են միայն այն ժամանակ, երբ գործը հասնում է դատարան կամ ծագում է լուրջ քրեական խնդիրներ։ Սակայն իրականում փաստաբանի գլխավոր դերը խնդիրները կանխարգելելն է, այլ նոր միայն դրանք լուծելը։
Ահա 5 տարածված իրավիճակ, երբ փաստաբանին դիմելը խնայում է ձեր ժամանակը, նյարդերը և փողերը․
Անշարժ գույքի առքուվաճառք կամ վարձակալություն
Բնակարան կամ հողատարածք գնելիս պայմանագրի անգամ մեկ անհաջող ձևակերպումը կամ գույքի վրա առկա սահմանափակումը չնկատելը կարող է հանգեցնել սեփականության իրավունքի կորստի։ Փաստաբանը ստուգում է գույքի իրավական մաքրությունը։
Պայմանագրերի կնքում (բիզնեսում կամ առօրյայում)
Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ իրավաբանական փորձաքննություն անցկացնելը ձեզ ապահովագրում է թաքնված ռիսկերից և պարտավորություններից։
Ընտանեկան գործեր
Գույքի բաժանումը, ալիմենտի նշանակումը կամ երեխայի բնակության վայրի որոշումն պահանջում են ոչ միայն իրավական, այլև էմոցիոնալ առումով հավասարակշռված մոտեցում, որն ապահովում է փաստաբանը։
Ժառանգության ընդունում և վեճեր
Ժառանգություն ընդունելու բաց թողնված ժամկետները կամ համաժառանգների միջև վեճերը հաճախ հնարավոր է լինում լուծել միայն արհեստավարժ իրավաբանի միջամտությամբ։
Պետական մարմինների կամ տուգանքների հետ կապված վեճեր
Վարչական ակտերի, ապօրինի տուգանքների կամ պետական մարմինների անգործության բողոքարկումը պահանջում է ընթացակարգերի հստակ իմացություն։
Ամփոփում․ Փաստաբանը ձեր իրավական պաշտպանն է։ Ժամանակին ստացված իրավաբանական խորհրդատվությունը կանխում է մեծ ֆինանսական և իրավական ռիսկերը։
Կապ հաստատեք մեզ հետ․
Ունե՞ք իրավական հարցեր։ «LEGAL C» իրավաբանական ընկերության փորձառու փաստաբանները պատրաստ են պաշտպանել ձեր իրավունքները։
