Հաճախ տրվող հարցեր
Ստորև կգտնեք մեզ տրվող ամենատարածված հարցերի պատասխանները
Իրավաբանական խորհրդատվություն հնարավոր է ստանալ առանց գրասենյակ այցելելու
Այո: Մենք իրավաբանական խորհրդատվություն տրամադրում ենք ինչպես գրասենյակում այնպես էլ հեռավար տարբերակով։
Որքա՞ն է կազմում իրավաբանական ծառայությունների արժեքը:
Իրավաբանական ծառայությունների ֆիքսված արժեքներ չեն գործում։ Արժեքը կախված է գործի ծավալից եւ բարդությունից։
Ինչպե՞ս կարող եմ ճանաչվել սնանկ եւ ինչ է հարկավոր դրա համար։
Սնանկ ճանաչվելու համար անհրաժեշտ է ունենալ 2 միլիոն ՀՀ դրամից ավելի պարտավորություն, որը լինի անվճելի, և առկա լինի 90 օր և ավելի ժամկետով ուշացում։
Արդյո՞ք տրամադրվում է երաշխիքներ գործի արդյունքների վերաբերյալ
Փաստաբանի վարքագծի կանոնագրքով փաստաբանը չի կարող երաշխավորել արդյունքը․ մեր ընկերությունը երաշխավորում է միայն աշխատանքի պատշաճ եւ բարեխիղճ կատարումը։
Ի՞նչ անեմ, եթե ինձ կանչել են հարցաքննության:
Հարցաքննության կանչվելու դեպքում անհրաժեշտ է ծանոթանալ ծանուցագրին և նախապես խորհրդակցել փաստաբանի հետ՝ Ձեր իրավունքների պաշտպանության համար։
Կարո՞ղ են ինձ կալանավորել առանց ապացույցների։
Կալանքը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ և միայն հիմնավոր կասկածի առկայության դեպքում։
Ի՞նչ իրավունքներ ունի մեղադրյալը։
Մեղադրյալն ունի բազմազան իրավունքներ՝ տեղեկացվելու, պաշտպան ունենալու, բողոքարկելու, ապացույցներ ներկայացնելու և այլն։
Ի՞նչ անեմ, եթե ինձ գումար են պարտք եւ հրաժարվում են այն վերադարձնել։
Դուք կարող եք դիմել դատարան գումարի բռնագանձման պահանջով՝ ունենալով պայմանագիր, ստացական կամ պարտավորությունը հաստատող փաստաթուղթ։
Ի՞նչ տարբերություն կա նվիրատվության և կտակի միջև։
Նվիրատվության դեպքում գույքը անցնում է անմիջապես, իսկ կտակի դեպքում՝ մահվանից հետո ժառանգման կարգով։
Ինչպե՞ս բաժանել ժառանգությունը, եթե չկա կտակ։
Ժառանգությունը դասակարգվում է հերթերով․ առաջին հերթի ժառանգներն են երեխաները, ամուսինը և ծնողները։
Ինչպե՞ս կարող եմ ժառանգությունը ձեւակերպել, եթե բաց եմ թողել 6 ամսյա ժամկետը։
Եթե ժառանգությունը 6 ամսում չի ընդունվել, այն համարվում է ընդունված, եթե ժառանգը փաստացի տնօրինում է գույքը։
Ի՞նչ կարող եմ անել, եթե ինչ-որ մեկը հրապարակային կեղծ տեղեկություն է տարածել կամ վիրավորել է ինձ։
Դուք կարող եք դատական կարգով պահանջել հերքում, ներողություն կամ դրամական փոխհատուցում։
